Վարչապետի որոշմամբ «Անտիկոնտրաֆակտ-2019»-ը նոյեմբերի 12-13-ը կանցկացվի Երևանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «Անտիկոնտրաֆակտ-2019» յոթերորդ միջազգային համաժողովի` 2019 թվականի նոյեմբերի 12-13-ը Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը` 12 միլիոն 482 հազար դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել