Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսեց Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովի պաշտոնանկության մասին։
Վարչապետը նշեց, որ ծառայության պետն ինքն է դիմում գրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ։
Նա խոսեց մամուլում պաշտոնանկության վերաբերյալ այն թեզի մասին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր մեջ դավադիր պայմանավորվածություն է ձեռք բերվել Դուշամբերում՝ Արցախի վերաբերյալ, որի մասին իմացել է նաև Հայրապետովը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չի կարծում, թե այնքան «ապաշնորհ» դավադիր կլինի, որպեսզի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչրայանի և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վաղեմի թիկնապահի մոտ դավադիր համաձայնության գա․ «Բացի այդ՝ դավադիր պայմանավորվածության վկա լինելու դեպքում ես նրան կաշխատեի ինձ ավելի մոտ պահել, ոչ թե հեռացնել պաշտոնից։ Նա աշխատանքից ազատվել է իմ որոշմամբ, սակայն սեփական դիմումով»։
Մանրամասները՝ տեսանյութում նշված հատվածից