Ինքնարժեքով բնակարաններ՝ փաստաբանների համար․ Արա Զոհրաբյանը՝ նոր ծրագրի մասին

Փաստաբանների պալատում ներքին քննարկումներ են անցկացվում փաստաբանների համար հողհատկացման վերաբերյալ։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ շուտով նախատեսում են դիմել Երևանի քաղաքապետին՝ փաստաբանների համար հողհատկացման հարցով։

«Այն փաստաբանները, որոնք կցանկանան միանալ ծրագրին, նրանց ուժերով շենք կկառուցվի և փաստաբանները կունենան բնակարան՝ ինքնարժեքով վճարելու պայմաններով։ Նման մտադրություն կա և հիմա ներքին հաշվարկներ և քննարկումներ են  կատարվում, մոտ ժամանակահատվածում դիմելու ենք քաղաքապետին»,-նշեց պալատի նախագահը։

Արա Զոհրաբյանի խոսքով՝ ծրագրին մասնակիցների թիվը սահմանափակ է լինելու և բացի դրանից, ծրագրին չեն կարողանա մասնակցել պալատի նախագահը և խորհրդի անդամները, քանի որ այդ մարմինն է կազմակերպելու գործընթացը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել