Դատարանում Մանվել Գրիգորյանի եղբորորդին չթույլատրեց իրեն լուսանկարել․ քննվում է Հրանտ Գրիգորյանի գործը վերաբացելու վերաբերյալ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, տեղի ունեցավ էջմիածնի բնակիչ Էդուարդ Պողոսյանի հոր՝ Մհեր Պողոսյանի մահվան գործով 25 տարի վաղեմության դատավճռի վերաբերյալ  զինվորական դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

Նիստի սկզբում  Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի պաշտպանական կողը առարկեց, որպեսզի լրատվամիջոցների  ներկայացուցիչները նկարահանեն Հրանտ Գրիգորյանին:

Դատական նիստին  մեղադրող կողմի փաստաբան Զարուհի  Մեջլումյանը նշեց, որ 25 տարի առաջ գործը չի քննվել, որպես  սպանության գործ: 

«Ինչի՞  հետը մենք հիմա գործ ունենք, որ 25 տարի առաջ տեղի ունեցածը չի դիտարկվել որպես դիտավորյալ սպանություն այլ որպես  զենքի նկատմամբ անզույշ վերաբերմունք, որի հետևանքով մահ է առաջացել և Հրանտ Գրիգորյանը մեղմացուցիչ հանգամանքներով  դատապարտվել է ընդհամենը 1 տարի ազատազրկման»,- նշեց Մեջլումյանը :

Փաստաբանը նշեց  որ տեղի է ունեցել դատական գործի ընդդատության խախտում»:

Տուժողի իրավահաջորդ Էդուարդ Պողոսյանը հայտարարություն արեց դատարանում՝ նշելով, որ այն մարդը ով սպանություն է իրականացրել պատժվի. «25 տարի առաջ՝ իմանալով, թե ով է Հրանտ Գրիգորյանը, նրան չեն պատժել, բայց ես հույս ունեմ, որ նոր Հայաստանում այդպիսի բան տեղի չի ունենա»:

Հրանտ Գրիգորյանի փաստաբանը դատարանից մեկ ու կես ժամ խնդրեց առարկությունները ներկայացնելու համար, սակայն դատարանը ժամանակի սղության պատճառով որոշեց հետաձգել նիստը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ Հրանտ Գրիգորյանը սույն գործով նախկինում դատապարտվել է սովետական Հայաստանի քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի հատկանիշներով՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն, սակայն 9 օր հետո տեղի է ունեցել վերավորակում, 259.1 հոդվածը, որն է՝ զենքի հետ վարվեցողության կանոնների խախտում: Նա դատապարտվել է 1 տարով, սակայն լավ վարք է դրսևորել և 3 ամիս անց պայմանական վաղաժամկետ ազատվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Դիանա Հարությունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել