Այսօր Նաիրի Հունանյանը անուններ տալու հնարավորություն ունի․ Արմեն Սարգսյանը՝ Եռաբլուրում

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ այսօր` հոկտեմբերի 27-ին,  «Եռաբլուր» պանթեոն  է այցելել Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ  հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումին։

«Մինչև Արման Բաբաջանյանի հանդիպումը Նաիրի Հունանյանի հետ մտածում էի, որ կարող է ինչ-որ բան ասի։ Ինքը իրեն վերագրում է որպես փրկիչ և մտածում, որ  իր այդ քայլով փորձել է փրկել ազգը։ Կարծում եմ՝ այդ տեսակ եսամոլ, էգոիստ, ինքնասիրահարված մարդը չի կարող ինչ-որ նոր բան ասել»,- նշել է Արմեն Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվեց հարձակում՝ հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ:

Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերևարվել։

Հոկտեմբերի 27-ի գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է  ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել