Դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվամիջոցներով կարգելվի. նախագիծ

Կառավարությունը Ազգային Ժողով է ներկայացրել ««Դեղերի մասին»» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին  նախագիծը:

Նախագծում նշվում է, որ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվամիջոցներով կարգելվի, այսուհետ բացառությամբ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում քաղաքացիներին տրամադրվող դեղատոմսով իրացվող դեղերի մասին հանրային իրազեկում իրականացնելու դեպքերի, որի իրականացման կարգը սահմանում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:

Ըստ նախագծի դեղերի մեծածախ իրացման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր կլինեն  լիցենզավորվել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում: Դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ստացած անձինք կպարտավորվեն այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո չորս տարվա ընթացքում սահմանված կարգով ստանալ դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել