Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանի Mini Сooper մակնիշի մեքենայի ապակիները կոտրել են` ԱԺ շենքի հարևանությամբ։
Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից․ «Հաղորդումը ստացվել է ժամը 12։30-ի սահմաններում՝ ոստիկանության Արաբկիրի բաժին, որ պատգամավորի Դեմիրճյան փողոցում կայանած մեքենայի ապակին կոտրել են»։
Հետաքննիչի գլխավորությամբ օպերատիվ խումբ այժմ դեպքի վայրում է։