ՌԴ դպրոցներից մեկում աշակերտները նկարահանել են, թե ինչպես է ուսուցիչը հայհոյում և քաշքշում նրանց

Ռուսաստանի Տյումենի շրջանի Բորովսկի գյուղում աշակերտները նկարահանել են, թե ինչպես է Կյանքի անվտանգության հիմունքների (ОБЖ) ուսուցիչը,  Վիկտոր Սադլինսկին, քաշքում դպրոցականներին և նրանց վրա բղավում:

«Միթե ****** երկար ժամանակ ոչ ոքի չի ծեծել: Ես կծեծեմ»,-տեսանյութում լսվում են ուսուցչի խոսքերը:

Թիվ 2 դպրոցում այս տեսանյութը դեռ չեն մեկնաբանել, նշել են, որ տնօրենը տեղում չէր:

Տյումենի շրջանի կրթության վարչությունը հրապարակել է պաշտոնական մեկնաբանություն, որում նշվում է, որ դեպքի հետաքննություն է ընթանում, և որ հոգեբանը և ուսուցիչը կաշխատեն աշակերտների հետ, հայտնում է 72.ru-ն:

Հետաքննության ընթացքում ուսուցիչը հեռացվել է աշխատանքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել