Թույլ, բավական անհամարձակ դիմում է, որն ավելի խորացնելու է ճգնաժամը. Արման Բաբաջանյանը՝ «Իմ քայլի» Հրայր Թովմասյանի վերաբերյալ դիմումի մասին

Հրայր Թովմասյանը որևէ կապ չունի Հայաստանի ապագայի հետ, նրան պետք է ուղղակի ճանապարհ ցույց տալ, թե ինչպես պետք է ընդհանրապես դուրս գա այս ճգնաժամից ու ինքն էլ մասնակից դառնա երկիրն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, գլխավոր դատախազության դիմաց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա  դիմում է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար:

«Իմ դիմումի որոշ տարրեր կան Վահե Գրիգորյանի նամակից, բայց ես ցույց եմ տվել իմ դիմումում ամբողջական այն հանցավոր արարքի շղթան, որը սկիզբ է դրվել Հանրապետական կուսակցության կողմից և այդ հանցագործությունը, իշխանազավթումը պլանավորվել է ՀՀԿ-ի կողմից, մանսակից է դարձվել երկրի երկրորդ անձը՝ Ազգային ժողովի նախագահը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այս շղթան եմ ես բացահայտել, որը վերջերս է ինձ հայտնի դարձել: Այս հարցով աշխատել եմ Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ, պատրաստել այս դիմումը և դիմումում ամբողջությամբ ներկայացրել եմ այն ամենը, ինչին արդեն տեղյակ եք»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակին, Արման Բաբաջանյանը նշեց, որ մինչ օրս չի լսել, որ ԱԺ-ն հրապարակայնորեն իր կարծիքը հայտնի դրա բովանդակության մասին, նույնիսկ հակառակը՝ «Իմ քայլը» խմբակցության դիմիումից պարզ է դառնում, որ «դատավոր-անդամ» վեճը լուծվել է ի օգուտ Հրայր Թովմասյանի:

«Դա թույլ, բավական անհամարձակ դիմում է, քայլ է, որը ավելի խորացնելու է ճգնաժամը և այս դիմումի մերժմամբ բոլորովին ավելի մոտենալու ենք ճգնաժամի սրացման փուլին, քանի հաղթահարման«,-ասաց Արման Բաբաջանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել