Ազգային ժողովի հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարում է Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցի քվեարկության արդյունքները:
Կողմ է քվեարկել 98 պատգամավոր, դեմ՝ 1: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:
ԱԺ-ն ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հարց է բարձրացնում ՍԴ-ի առջև և օրենքով նախատեսված են այն հիմքերը, որոնց առկայության պարագայում նման դիմում կարող է ներկայացվել ԱԺ:
Հարցը այժմ ՍԴ դատավոր (անդամների) տրիույթում է: