2017-ին՝ 5 անշարժ գույք, 8 մեքենա, 2019-ին՝ 11 անշարժ գույք, 17 մեքենա. Մանվել Գրիգորյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը

Մանվել Գրիգորյանը 2012-2017թթ. զբաղեցրել է Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին 2018-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Մի քանի ամիս է ընթանում է նրա գործով դատական քննությունը:

Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա, 6-րդ գումարման ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա  դրությամբ գույքի և եկամուտի հայտարարագիրը և պաշտոնը թողնելու վերաբերյալ հայտարարագիրը (4.01.2019):

Պաշտոնը ստանձնելիս՝ 2017թ.-ին Մանվել Գրիգորյանը հայտարարագրել է 2 հողամաս, 1 արտադրական նշանակության շինություն և 2 նոր կառուցված, ձեռք բերված և Կադաստրի կողմից հաշվառված ու գնահատված այլ շինություններ:

Պաշտոնը դադարեցնելիս՝ 2019թ.-ին ներկայացված հայտարարագրում նշվում է 2 անհատական բնակելի տան, 2 հողամասի, 4 հասարակական նշանակության շինության, 3 արտադրական նշանակության շինության մասին:

2017թ.-ին նա հայտարարագրել է 8 մարդատար ավտոմեքենա՝ GAZ 21R, GAZ 61, 2 հատ GAZ 12, PEUGEOT 405, GAZ 2217, GAZ 22 և GAZ 2217-5104 մակնիշների:

2019թ.-ին՝ 17 մեքենա, դրանք են՝ GAZ 12, GAZ 21R, PEUGEOT 405, GAZ 13 CHAYKA, GAZ 24, 2 հատ GAZ 14 CHAYKA, FORD ECONOLINE E-150, MOSKVICH 407, MERCEDES-BENZ MERCEDES-BENZ S500 4MATIC MAYBACH, GAZ 22, ZAZ 965, GAZ 24, GAZ 21U, GAZ 69, UAZ 469 և VAZ 2106:

2017թ.-ի դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձը ունեցել է 4 տարբեր ընկերություններում բաժնետոմսեր: Առաջինում՝ 72 միլիոն 800 հազար դրամ, 2-րդում ՝ 50 հազար դրամ, 3-րդում՝ 32 միլիոն 900 հազար դրամ, 4-րդում՝ 61 միլիոն 54 հազար դրամ: 2019թ.-ին պատկերը նույնն է մնացել:

Մանվել Գրիգորյանի դրամական միջոցները 2017թ.-ին կազմել են 405 միլիոն 762 հազար դրամ, 45 հազար դոլար, 45 հազար եվրո:

2019թ.-ին՝ 84 միլիոն 959 հազար դրամ, 164 հազար դոլար, 175 հազար 850 եվրո:

2017թ.-ին պատգամավորը միակ եկամտնի աղբյուր է նշել իր աշխատավարձը, որը կազմել է 1 միլիոն 976 հազար դրամ, իսկ 2019թ.-ին՝ կենսաթոշակը, որը կազմել է 118 հազար դրամ:

Պաշտոնը դադարեցնելիս նա հայտարարագրել է նաև 377 միլիոն դրամ հանձնած փոխառություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել