Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները եռօրյա չհայտարարված այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ազատությունից զրկման վայրեր և հոգեբուժարան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) և անկախ փորձագետները, Պաշտպանի որոշմամբ, եռօրյա չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ազատությունից զրկման վայրեր և հոգեբուժական հաստատություն:

Մասնավորապես, մշտադիտարկումներ են իրականացվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի ձերբակալվածների պահման վայրերում և ոստիկանության բաժիններում, ինչպես նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում:

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակը, բժշկական օգնությանն առնչվող խնդիրները, բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, դեղերի և սննդամթերքի ժամկետներին համապատասխանությունը, աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն:

Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց և հաստատությունների աշխատակիցների հետ:

Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների ղեկավարների հետ: Ամփոփված վերլուծական տեղեկանքները կուղարկվեն իրավասու պետական մարմիններին, ինչպես նաև կհանրայնացվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել