Հանցագործի վերջին խոսքը կարող է դառնալ հայտնի կազմակերպության կարգախոս

Ամերիկացի Գերի Գիլմորը կատարել է մի շարք կողոպուտներ, որի համար նրան 1977 թ-ին դատապարտել են մահապատժի:

 

Մահապատժից առաջ, երբ նրան տվել են վերջին խոսքի իրավունք, նա ասել է` «Let’s do it» :
Արդյունքում այդ արտահայտությունն այնքան է ոգեշնչել NIKE կազմակերպությանը, որ իրենց կարգախոսն են դարձրել «Just do it»:

 

Ի՞նչ է ամրագրված մեր օրենսդրությունում ամբաստանյալի վերջին խոսքի վերաբերյալ:

 

«Դատական վիճաբանություններն ավարտվելուց հետո վերջին խոսքը տրվում է ամբաստանյալին: Ընդ որում, ամբաստանյալի վերջին խոսքի ժամանակ նրան հարցեր տալ չի թույլատրվում: Դատարանը չի կարող ամբաստանյալի վերջին խոսքի տևողությունը սահմանափակել որոշակի ժամանակով:

 

Նախագահողն իրավունք ունի ամբաստանյալին ընդհատել, եթե նա շոշափում է գործի հետ ակնհայտորեն առնչություն չունեցող հանգամանքներ: Իսկ այն դեպքում, երբ իր վերջին խոսքում ամբաստանյալը հայտնում է գործի համար էական նշանակություն ունեցող նոր հանգամանքներ, դատարանը վերսկսում է դատաքննությունը»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել