10 տարի առաջ ես նման կոնֆերանս չէի էլ կարող պատկերացնել․ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, այսօր՝ սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին:

Նրա խոսքով տպավորիչ է, որ կառավարությունը կամք է դրսևորում սահմանադրական բարեփոխումներ կատարելու համար և Եվրոպաական միությունը ողջունում է այդ գործընթացը:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին լիազորություններից զրկելու հարցին, Անդրեա Վիկտորինին պատասխանեց. «Դա շատ բարդ գործընթաց է, սակայն մեծ հանձնառություն եմ տեսնում կառավարության կողմից՝ ռազմավարության և իրենից  բխող գործողությունների ծրագրին ընթացք տալու ուղությամբ: Եկեք սպասենք, թող կառավարությունը և քաղհասարակությունը որոշի իր անելիքները, որից հետո Եվրոպական միությունը կորոշի իր անելիքները»:

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարության քննարկումը՝ ՈւՂԻՂ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել