Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը Հայաստանում:
Դասը վարում էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարիամ Զադոյանը:
Այժմ իրական սեփականատերերի ինստիտուտը ամրագրված է «Գնումների մասին» օրենքում:
Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմամբ, այն ընկերությունում զգալի բաժնեմաս ունեցող բաժնետերերի անունները հայտնի կդառնա:
Իրական սեփականատերերի առաջին միասնական ռեեստրը գործարկվել է Մեծ Բրիտանիայում: Միջազգային պրակտիկան զարգանում է այն ուղղությամբ, որ իրականա սեփականատերերի վերաբերյալ ինֆորմացիան դառնա հրապարակային և դառնա հասանելի բոլորի համար:
Նախատեսվում է, որ Հայաստանում իրավաբանական անձանց ռեգիստրն է հավաքագրելու իրավաբանական անձանց մասին տեղեկությունը:
Մասնակիցները դասից առաջ ու հետո հարցաթերթ լրացրի՝ իրենց գիտելիքները ստուգելու համար:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: