Կտակն անվավեր ճանաչելու հիմքերը

Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը: Կտակը պետք է կազմվի գրավոր` նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից: Նշված կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության:
Կտակը կարող է դատարանով անվավեր ճանաչվել այն անձի հայցով, ում իրավունքները կամ շահերը խախտվել են այդ կտակով, սակայն կտակն անվավեր ճանաչելը դրանում նշված անձանց չի զրկում որպես ժառանգներ կամ շահառուներ ըստ օրենքի կամ այլ վավեր կտակի հիման վրա ժառանգության իրավունքից:
Կտակների վավերացման համար պետական տուրքը կազմում է 2000 ՀՀ դրամ և որպես նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայություն՝ սակագինը կազմում է 2000-5000 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել