Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին

Երեկ երեկոյան՝ սեպտեմբերի 23:50-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Բջնի գյուղի իր ամառանոցում մահացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 23:30-ի սահմաններում, Բջնի գյուղում՝ իրեն պատկանող ամառանոցում հրազենով ինքնասպանություն է կատարել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Քննչական բաժնում հարուցված է քրեական գործ»,-հայտնում են ոստիկանությունից:

Հավելենք, որ Հայկ Հարությունյանը 2008 թ. մայիսի 29-ին նախագահի հրամանագրով ազատվել է ոստիկանության պետի պաշտոնից: 2008 թ. հունիսի 18-ին նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ: 2010 թ. մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարության  քրեակատարողական վարչության պետ: 2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել