Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանն այսօր` հունվարի 18-ին, աշխատանքից ազատել է ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանին: Իրավաբան. net-ի այս տեղեկությունը հաստատեց Սերյան Օհանյանի մամուլի քարտուղար Արծրուն Հովաննիսյանը:
Նա Իրավաբան.net-ին հայտնեց, որ աշխատանքից ազատման պատճառը երեկ Սովետաշենում ժամկետային զինծառայող Արմենակ Մանուչարի Մկրտչյանի մահվան դեպքի հետ է կապված:
Աղբյուրը` Իրավաբան.net