Այսօր` հունվարի 17-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող, նախկինում դատված և դատվածությունը չմարված Ա. Կարապետյանի քրեական գործի քննությունը: Նա հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, մարզադպրոցում կատարել է խուլիգանություն: Ի դեպ, հազվադեպ է, երբ խափանման միջոց կիրառվում է գրավը` որպես կալանավորման այլընտրանք:
Այսօրվա դատական նիստը ևս հետաձգվեց վկաների դատարան չներկայանալու պատճառով, ինչպես և նախորդ դատական նիստը:
Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ, սույն քրեական գործով մեղադրող` Ա. Գրիգորյանը վկաների բացակայության հետ կապված միջնորդեց դատական նիստը շարունակել և որպես հիմք ընդունել վկաների նախաքննական ցուցմունքները: Սակայն պաշտպանական կողմը առարկեց մեղադրողի միջնորդությանը և դատարանին միջնորդեց հետաձգել դատական նիստը և որոշում կայացնել` վկաներին բերման ենթարկելու մասին:
Դատարանը բավարարեց ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը և դատկան նիստն հետաձգեց հունվարի 29-ին, ժամը 11:00-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net