Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները շարունակեցին քննարկումը պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող գույքի, եկամուտների և շահերի բախման հայտարարագրերի հասկացությանը, տեսակների, ստուգման փուլերի, ՀՀ օրենսդրական կարգավորումների և բացերի վերաբերյալ:
Դասը վարում էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարիամ Զադոյանը։
Դպրոցի մասնակիցները բաժանվեցին 2 խմբի՝ գործնական առաջադրանքը կատարելու համար:
Խմբերին տրվել էր պաշտոնատար անձի և նրան փոխկապակցված անձանց հայտարարագրեր, որում նրանք պետք է գտնեին 7 կոռուպցիոն սխեմա: Նրանք իրավունք ունեին պահանջել 33 փաստաթուղթ տարբեր պետական մարմիններից և կազմակերպություններին:
Խմբերը հաջողությամբ իրականացրեցին տրված առաջադրանքը:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: