Ես հանդիսանում եմ երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից եմ: Ինձ հետաքրքիր է, արդյո՞ք իմ աշխատանքային ստաժը պետք է հաշվարկվի եռակի չափով:

 

Հարգելի° ընթերցող,

 

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերում զինվորական ծառայության ժամանակահատվածները: Նույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատանքային ստաժում եռակի չափով հաշվառվում են զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները: Այսպիսով, դուք հանդիսանալով պատերազմի մասնակից, հետևապես և մասնակցություն ունենալով մարտական գործողություններին, այդ ժամանակահատվածին համապատասխան Ձեր աշխատանքային ստաժը հաշվարկվում է եռակի չափով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել