Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ սահմանվել է կենսաթոշակների վճարման համար սահմանված նվազագույն ծառայությունների առավելագույն սակագները՝
NN ը/կ |
Ծառայությունների տեսակը | Առավելագույն սակագինը |
1. | Բանկային (քարտային) հաշվի բացում և սպասարկում | անվճար |
2. | Քարտերի թողարկում և տրամադրում | անվճար |
3. | Բանկային (քարտային) հաշվից միջոցների կանխիկացում (տվյալ բանկի սպասարկման կետերում) | անվճար |
4. | Քարտային հաշվից միջոցների կանխիկացում (այլ բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սպասարկման կետերում) | 0.5 % |
5. | Քարտի բլոկավորում և ապաբլոկավորում (քարտապանի պահանջով) | անվճար |
6. | Բանկոմատի միջոցով քարտի առգրավման դեպքում (բանկի սեփական սպասարկման կետերում) քարտի վերադարձ | անվճար |
7. | Բանկոմատի միջոցով քարտի առգրավման դեպքում (այլ բանկերի սպասարկման կետերում) քարտի վերադարձ | 200 դրամ |
8. | ՊԻՆ կոդի վերականգնում | 700 դրամ |
9. | Քարտի վերաթողարկում (կորցնելու դեպքում) | 900 դրամ |
10. | Քարտային գործարքների վերաբերյալ ամսական քաղվածքի տրամադրում | անվճար |
11. | Անկանխիկ վճարումների ապահովում | անվճար |
Սույն աղյուսակի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում նշված ծառայություններն առաջին դեպքի համար մատուցվում են անվճար, իսկ հետագայում` աղյուսակում նշված միջնորդավճարի համաձայն, եթե բանկն ավելի նպաստավոր պայմաններ չի առաջարկում: