Գործարքն անվավեր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
Վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջ կարող են ներկայացնել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում նշված անձինք:
Առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետևանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ:
Սակայն հաճախ հարց է ծագում՝ արդյո՞ք գործարքի անվավերության պահանջի հետ անհրաժեշտ է ներկայացնել գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջ:
«Անկախ այն հանգամանքից, գործարքի անվավերության պահանջի հետ ներկայացվել է գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջ, թե ոչ, գործը քննող դատարանը գործարքն անվավեր ճանաչելիս պարտավոր է վճռի եզրափակիչ մասում նշել գործարքի անվավերության հետևանքները»,-Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net