Ինչպե՞ս վարվել, եթե Ճանապարհային ոստիկանության տեսուչը տուգանել է վարորդին, սակայն անհիմն, քանի որ իրականում վարորդն իրավախախտում չի կատարել:


Հարգելի’ ընթերցող,


«Վարչական իրավախախտումերի վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հաuարակական կարգի, uոցիալիuտական uեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման uահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիuի գործողությունը կամ անգործությունը, որի համար oրենuդրությամբ նախատեuված է վարչական պատաuխանատվություն: Վարչական իրավախախտումների համար վարչական պատաuխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատաuխանատվություն չեն առաջացնում գործող oրենuդրությանը համապատաuխան:

Այսպես, եթե ձեր նկատմամբ ընդունվել է անբարենպաստ վարչական ակտ, այսինքն` ճանապարհային ոստիկանության տեսուչը տուգանել է ձեզ այն դեպքում, երբ դուք իրավախախտում չեք կատարել, ապա համաձայն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի այն կարող եք վիճարկել դատական կարգով` ներկայացնելով վիճարկման հայց: Վիճարկման հայցով ձեզ իրավունք է տրված պահանջել ամբողջությամբ կամ մաuամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածը, որը ամրագրում է վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու ընդհանուր կանոնները, սահմանում է, որ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատաuխանատվություն նախատեuող նորմատիվ ակտով uահմանված շրջանակներում: Այն դեպքում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեuանկարահանման կամ լուuանկարահանման միջոցով, ապա նշված իրավական ակտով նախատեuված վարչական պատաuխանատվությունը կրում է այն անձը, ում անվամբ հաշվառված է տրանuպորտային միջոցը, իuկ եթե տրանuպորտային միջոցը հանդիuանում է իրավաբանական անձի uեփականություն, ապա այն անձը, որին ամրացված է տրանuպորտային միջոցը կամ տրանuպորտային միջոցն ամրացնելու իրավաuություն ունեցող անձը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:

Այսպիսով, վարչական պատասխանատվությունն առաջանում է վարչական իրավախախտման կատարման փաստի հիմքով: Ուստի նմանօրինակ իրավիճակում, երբ իրականում իրավախախտում չի կատարվել, վարչական պատասխանատվության հարց առաջանալ չի կարող:

Ի հավելումն վերը նշված, այն դեպքում, երբ ձեզ կանգնեցրել է ավտոտեսուչը, խորհուրդ է տրվում պահանջել նրանից ներկայացնել ձեր կողմից ենթադրյալ կատարված իրավախախտման փաստը հավաստող ապացույց, օրինակ` ֆոտո կամ վիդեո նկարահանում:  Եթե գտնում եք, որ իրականում դուք իրավախախտում չեք կատարել, սակայն ավտոտեսուչը անհիմն փորձում է ձեզ մեղսագրել այն, ապա կարող եք կազմված վարչական ակտը բողոքարկել ՀՀ Վարչական դատարան:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել