Արմավիրի հակակոռուպցիոն կենտրոն էր դիմել Արմավիր քաղաքի բնակիչ Յուրիկ Սեդրակյանը և հայտնել, որ պետ. եկամուտների մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ենթարկվել է վարչական տուգանքի ավտոմեքենան ժամանակավոր արտահանելու և հետագայում այն չվերադարձնելու համար: Իր բազմիցս պատճառաբանությունները, որ մեքենան խոտանվել է և հնարավոր չէ հետ վերադարձնել, ծառայության աշխատակիցները չեն ընդունել և ակնարկել են, որ դա հիմք կընդունեն միայն համապատասխան վերաբերմունքի դեպքում: Չստանալով ակնկալված վերաբերմունքը` վերջինիս տուգանել են 120 000 դրամի չափով:
Կենտրոնը կազմված ակտը վարչական կարգով բողոքարկել է վերադասության կարգով` կցելով խոտանման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, որի արդյունքում վարչական ակտը վերացվել է, իսկ գործը կարճվել:
Հաջողված պատմությունը վերցված է www.aac.am վեբ կայքից: