Երևանի քաղաքապետարանի արտահերթ նիստում այսօր՝ օգոստոսի 9-ին, ավագանու անդամներից Միքայել Մանրիկյանը հետաքրքրվեց, թե ինչու է կրճատվում մանկապարտեզներին հատկացվող 91 միլիոն դրամ ֆինանսավորումը. «Արդյո՞ք մենք այլ տեղից չէինք կարող կրճատումներ անել, մասնավորապես պարգևավճարներից, գործուղումներից, այլ տեղերից, ինչո՞ւ պետք է կրճատումն անենք մեր երեխաների հաշվին»:
Հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ երբ բյուջեով հաստատել են 1 միլիարդ 400 միլիոնի չափով մանկապարտեզների վերանորոգման համար գումարի տրամադրումը հարկ են եղել նախագծահաշվարկային փաստաթղթեր:
Ըստ Սարգսյանի՝ այս պահի դրությամբ 21 մանկապարտեզների նախագծային փաստաթղթերն արդեն պատրաստ են:
Մանրամասները՝ տեսանյութում