Պատկերազարդ նախազգուշացումները մտադիր են բացատրել վտանգավոր ապրանքները այնպիսի համընդհանուր խորհրդանիշով կամ պատկերով, որը հասկանալի և ընկալելի կլինի անգամ այն մարդկանց համար, ովքեր չեն կարող կարդալ կամ օտարախոս են: Ահա նմանօրինակ մի պատկերազարդ նախազգուշացում է ներկայացված մի կարպետի արտադրանքի բովանդակային մասում. կարպետի հետևի մասում արտադրող ընկերությունը նշել է, որ չի օգտագործում մանկական որևէ աշխատուժ` «Ոչ մի մանկական ԱՇԽԱՏՈՒԺ» գրառմամբ և պատկերով: Կատարվել է պատկերազարդ խորհրդանիշի փորձարկում պարզելու համար, թե իմաստային առումով ընկալելի՞ է նկարի բուն իմաստը հասարակության համար` առանց գրված բացատրության, թե` ոչ: Արդյունքում, եթե պատկերազարդ խորհրդանիշից հանում ենք «Ոչ մի մանկական ԱՇԽԱՏՈՒԺ» գրառումը, պատկերում ստացվում է «Ոչ մի ուրախ երեխա» նկար-զգուշացում:
Պարզ չէ, թե ինչու է արտադրողին թվում, թե անհրաժեշտ է առաջին հերթին ներառել պատկերազարդ նախազգուշացումներ, եթե իհարկե ունիվերսալ պատկերազարդ նախազգուշացումներ չեն վերածվել մարքեթինգային գործիքների, որոնք կշարունակեն նվազեցնել իրենց արդեն սահմանափակ օգտակար հատկանիշը` որպես ապրանքի ռիսկային ազդակ:
Աղբյուրը` Իրավաբան.net