Այսօր` հունվարի 14-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր ապօրինի ձեռնարկատիրության մեջ մեղադրվող Ա. Գրիգորյանի քրեական գործի քննությունը, ով, ըստ առաջադրված մեղադրանքի, պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի` 5.006.600 դրամ գումարի վնաս:
Սակայն այսօր էլ հետաձգվեց դատական նիստը` ճանապարհների անանցանելիության պատճառով: Քանի որ դատական նիստին չէր ներկայացել թե’ ամբաստանյալը և թե’ պաշտպանը` Երևանից: Իսկ թե իրականում պատճառվե՞լ է արդյոք պետությանը 5.006.600 դրամ գումարի վնաս` պարզ կդառնա հաջորդ դատական նիստի ժամանակ:
Ավելացնենք, որ ամբաստանյալի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին:
Հաջորդ դատական նիստ նշանակվեց հունվարի 29-ին ժամը 14:00-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր- Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net