Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ օգոստոսի 2-ին, պայթյուն է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին:
Պայթյունի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել է մոտ 0.6 մ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն (սպանության փորձը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Պայթյունից վնասվել են «Patriot Nissan» և «Range Rover» մակնիշների ավտոմեքենաները: Քննչական կոմիտեի տվյալներով, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ:
Պայթուցիկ նյութը պայթել է, երբ ճանապարհահատվածով անցնելիս են եղել ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի(Շշի Մելո) «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաները: Հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:
Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող:
Հավելենք նաև, որ քեական գործով արդեն 3 անձ է ձերբակալվել:
Տեսանյութը՝ ԱԻՆ-ի