Սևանի ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մեքենա է վնասվել

Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մեքենա է վնասվել։ Այս մասի Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Այս պահին ճանապարհահատվածը փակ է։ Երևան մուտքը հնարավոր է Աբովյան քաղաքի միջով։ Դեպքի վայրում ոստիկանությունը հսկողություն է իրականացնում։ Նախաքննություն է ընթանում»,-նշեց Էդգար Ջանոյանը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի: Պայթյունի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել է մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս: Վնասվել են «Patriot Nissan» և «Range Rover» մակնիշների ավտոմեքենաները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել