Դատավորը հայտարարագրել է 3 անհատական բնակելի տուն, 3 հողամաս, 8 միլիոն դրամը գերազանցող կահույքի գնում, 40 միլիոն դրամը գերազանցող եկամուտ

Նախկինում վարչական դատարանի նախագահ, ներկայումս վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Մաթևոսյանը դատական համակարգում է 2009 թվականից:

2011 թվականին դատավորը հայտարարագրել է 38 միլիոն դրամ, 41 հազար դոլար, 6000 եվրո և 6 միլիոն 668 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից: Ստացված փոխառությու նները կազմում են 7 հազար 725 դոլար:

2012-ին Կարեն Մաթևոսյանը հայտարարագրել է 36 միլիոն 800 հազար դրամ, 40 հազար 500 դոլար, 6000 եվրո և 7 միլիոն 10 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2013-ին դատավորը վաճառել է 28 միլիոն դրամ արժողությամբ շարժական գույք, 36 միլիոն 200 հազար դոլար, 6000 եվրո, ինչպես նաև 104 հազար դոլար՝ հարկային տարվա սկզբի 40 հազար 500 դոլարի փոխարեն: Եկամուտները կազմել են 35 միլիոն դոլար, որը ստացվել է աշխատավարձից և օտարված շարժական գույքից:

2014 թվականին՝ 35 միլիոն 600 հազար դրամ, 100 հազար դոլար, 4000 եվրո, ինչպես նաև 7 միլիոն 934 հազար դրամ կամուտ, որը ստացվել է աշխատավարձից: 2015-ին դատավորը հանձնել է 51 հազար դոլար փոխառություն, 35 միլիոն 200 հազար դրամ, 99 հազար դոլար, 4000 եվրո, ինչպես նաև 9 միլիոն 522 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձի:

2016 թվականին դատավորը 49 հազար 560 դոլար փոխառություն էր տվել, որը վերադարձվել է: Նա հայտարարագրել է նաև 86 միլիոն 300 հազար դրամ, 98 հազար դոլար, 4000 եվրո և 63 միլիոն 65 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից.

  • Աշխատավարձ-9 միլիոն 525 հազար դրամ,
  • Վարձակալության դիմաց ստացված վճար-53 միլիոն 539 հազար դրամ: 

2017-ին Կարեն Մաթևոսյանը հայտարարագրել է 100 միլիոն 615 հազար դրամ, 96 հազար դոլար, 4000 եվրո և 29 միլիոն 415 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից.

  • Աշխատավարձ-9 միլիոն 580 հազար դրամ,
  • Վարձակալության դիմաց ստացված վճար-19 միլիոն 835 հազար դրամ: 

2018-ին, ստանձնելով վերաքննիչ վարչական դատավորի պաշտոնը, Կարեն Մաթևոսյանը հայտարարագրել է 3 անհատական բնակելի տուն, 3 հողամաս: Դատավորը հայտարարագրել է նաև 8 միլիոն դրամը գերազանցող կահույք, 104 միլիոն 315 հազար դրամ, 96 հազար դոլար, 4000 եվրո, ինչպես նաև 3 միլիոն 967 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2018-ի տարեկան հայտարարագրում նշված է, որ Կարեն Մաթևոսյանը 98 միլիոն 500 հազար դրամ, 96 հազար դոլար և 4000 եվրո փոխառություն: Հայտարարագրել է 12 միլիոն դրամ, ինչպես նաև 40 միլիոն 849 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 4 աղբյուրից:

  • Վարձակալության դիմաց ստացված վճար-16 միլիոն 877 հազար դրամ,
  • Աշխատավարձ-9 միլիոն 77 հազար դրամ, 
  • Ստացված փոխառություն-9 միլիոն 27 հազար դրամ, 
  • Ստացված փոխառություն-5 միլիոն 866 հազար դրամ:

Դատավորի կինը, Իրինա Հովհաննիսյանը 2011-ին հայտարարագրել է 42 միլիոն 500 հազար դրամ, 1300 դոլար: 2012-ին՝ 41 միլիոն դրամ, 1300 դոլար, 2013-ին՝ 40, 5 միլիոն դրամ, 1300 դոլար, 2014-ին ՝ 39 միլիոն դրամ, 1100 դոլար, 2015-ին՝ 39 միլիոն դրամ, 2016-ին՝ 38 միլիոն դրամ, 2017-ին՝ 36,5 միլիոն դրամ, 2018-ին՝ 500 հազար դրամ և 36 միլիոն դրամ հանձնված փոխառություն:

Բաղիշ և Լևոն Մաթևոսյանների հայտարարագրերում տվյալներ չկան:

Կարեն Մաթևոսյանը ծնվել է 1961 թվականին Երևան քաղաքում։

1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1994 թվականը աշխատել է Աշտարակի միջշրջանային դատախազության քննիչ, այնուհետև՝ Էջմիածնի միջշրջանային դատախազության քննիչ:

1997 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ։

2001 թվականից մինչև 2004 թվականը աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։

2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։

2004 թվականից մինչև 2008 թվականը եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ:

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ։

ՀՀ Նախագահի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել