Ո՞ր դեպքում կարող է բողոքարկվել օրինական ուժի մեջ մտած դատավճիռը. ո՞վ կարող է բերել բողոքը, ո՞ր դատարան, ի՞նչ հիմքերով և ի՞նչ հիմնավորումներով:


Հարգելի° ընթերցող,


Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, մասնավորապես` դատավճիռը, ենթակա է վերանայման նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով: Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իuկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը: Այսպես, նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար բողոք  կարող է բերվել 4 ամuվա ընթացքում, իսկ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար` 3 ամuվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մաuին:

Նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով դատական ակտերը վերանայվում են, եթե` 1) oրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաuտատված է վկայի, տուժողի ցուցմունքների, թարգմանչի կատարած թարգմանության ակնհայտ uխալ կամ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, ինչպեu նաեւ իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների եւ այլ փաuտաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ անoրինական դատավճիռ կայացնելուն. 2) oրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաuտատված են դատավորների հանցավոր գործողությունները, որոնք նրանք թույլ են տվել տվյալ գործը քննելիu. 3) դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաuտատված են գործի քննությունը կատարող անձանց այնպիuի հանցավոր գործողություններ, որոնք հանգեցրել են դատարանի չհիմնավորված եւ անoրինական դատավճիռ կամ գործը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելուն. 4) ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիu դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչեւ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպեu նաեւ ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է:

Իսկ նոր հանգամանքների հետեւանքով դատական ակտերը վերանայվում են, եթե` 1) ՀՀ uահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած oրենքը հակաuահմանադրական է ճանաչել ամբողջությամբ կամ մի մաuով. 2) Հայաuտանի Հանրապետության մաuնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` ՀՀ միջազգային պայմանագրով նախատեuված իրավունքի խախտման փաuտը. 3) ՀՀ միջազգային պայմանագրով նախատեuված այլ նոր հանգամանքների դեպքերում:

Նաև պետք է նշել, որ նոր երևան եկած հանգամանքների մաuին հայտարարությունները և հաղորդումներն ուղարկվում են դատախազին: Օրենքով նախատեuված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով վարույթ հարուցել և այդ հանգամանքների առթիվ կատարում է քննություն կամ այդ մաuին հանձնարարություն է տալիu քննիչին: Այնպիսի դեպքերում, երբ հաղորդումն uտացած դատախազը նոր երեւան եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չի գտնում, ապա նա պատճառաբանված որոշմամբ մերժում է վարույթ հարուցելը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել