Դատավորների ընդհանուր ժողովը ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամների

Դատավորների ընդհանուր ժողովը ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամների:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության քվեաթերթիկում ներառվել են ներքոնշյալ՝ թվով 11 դատավորի անուն.

  1. Դավիթ  Բալայան,
  2. Անահիտ Թումանյան,
  3. Վահե Խալաթյան,
  4. Գագիկ Հովհաննիսյան,
  5. Վարդուհի Հովնանյան,
  6. Սիմիզար Հովսեփյան,
  7. Արգիշտի Ղազարյան,
  8. Մեսրոպ Մակյան,
  9. Սուրեն Մնոյան,
  10. Ռուբեն Վարդազարյան,
  11. Ելենա Քոչարյան:

Դատավոր Դավիթ Բալայանը հայտարարեց, որ ինքը հավաքել է 70 ձայն, Ռուբեն Վարդազարյանը հավաքել է 111 ձայն, իսկ Մեսրոպ Մակյանը՝ 80-ից ավելի ձայն:

Այսպիսով, Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյաը ընտրվեցին ԲԴԽ անդամ:

«Ինձ չվստահեց դատավորների ժողովը: Խնդիրը իմ մեջ պետք է փնտրեմ»,-նշեց դատավորը:

Նշենք, որ վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը այսօր երդվեց:

Ավելի վաղ նա հրաժարվել էր ստանձնել ԲԴԽ անդամի պաշտոնը, սակայն այսօր նշեց, որ մտափոխվել է և կարող է երդվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել