Քրեական պատասխանատվություն՝ նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելու համար

Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն.

1. Պետության կամ միջազգային կազմակերպության կամ միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրի կողմից տրամադրվող նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել անձանց, կազմակերպություններին կամ պետությանը՝

պատժվում է տուգանքով՝ 300 հազարից 500 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:

2. Սույն հոդվածում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը)` ֆիզիկական անձանց վնաս պատճառելու դեպքում, նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)` կազմակերպություններին կամ պետությանը վնաս պատճառելու դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել