Հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարածքային զինվորական կոմիսարիատները «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին ներկայացնում են Հանրապետական հավաքակայան:
Հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը իրականացվում է կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ:
ՀՀ Պաշտպանության նախարարի 2018թ.-ի հունիսի 25-ի N 8 – Ն հրամանի համաձայն, եթե զորակոչված զինծառայողն ունի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր, որի ծառայության մեջ գտնվելու ժամկետը չի գերազանցում 17 ամիսը, ապա կարող է իր ցանկությամբ ծառայության նշանակվել եղբոր ծառայության վայրի զորամասում՝ չմասնակցելով վիճակահանությանը: