«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով ծառայության այլ վայր կարող են տեղափոխվել՝
- ծառայողական անհրաժեշտությունից ելնելով,
- կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ,
- ընտանեկան պայմաններից ելնելով,
- առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն,
- ռազմաուսումնական հաստատությունից հեռացվելու (ազատվելու) կամ առողջական վիճակի պատճառով ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում: