Իրավաբան Գրիգոր Բեքմեզյանը ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 107, դեմ՝ 4 պատգամավոր:
Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին:
Այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ-ն քննարկում էր ԲԴԽ անդամի թեկնածուի ընտրության հարցը: