Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի գույքը և եկամուտները

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը դատական համակարգում է 2013 թվականից։

2013 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականի հունվարի 8-ից նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականի մայիսի 23-ին նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը սկսել է հայտարարագրեր ներկայացնել 2013 թվականից:

2013 թվականին վերջինս ստանձնել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը։

Պաշտոնատար անձը հայտարարագրել է MERCEDES-BENZ 200 մակնիշի ավտոմեքենա,  2 միլիոն 750 հազար դրամ և 13500 դոլար դրամական միջոցներ։

Հարկային տարում դատավորի եկամուտը կազմել է 1 միլիոն 977 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրներից․

  • Աշխատավարձ – 1 միլիոն 472 հազար դրամ,
  • Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները – 3700 դրամ,
  • Այլ եկամուտներ – 501 հազար դրամ:

2013 թվականի տարեկան հայտարարագրում  դատավորը հայտարարագրել է 4 միլիոն 250 հազար դրամ և 13200 դոլար դրամական միջոց։

Հարկային տարվա եկամուտը կազմել է 6 միլիոն  121 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից․

  • Աշխատավարձ – 142 հազար դրամ,
  • Աշխատավարձ – 4 միլիոն 79 հազար դրամ,
  • Ստացված փոխառություն – 1 միլիոն 900 հազար դրամ:

2014 թ․ Ռուբիկ Մխիթարյանը հայտարարագրել է 4 միլիոն 800 հազար դրամ և 13500 դոլար  դրամական միջոց։

Հարկային տարում դատավորի եկամուտը կազմել է  5 միլիոն 274 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից։

2015 թվականին հայտարարագրվել է 6 միլիոն 800 հազար դրամ և 13800 դոլար դրամական միջոց։

Հարկային տարում դատավորի եկամուտը կազմել է 7 միլիոն 110 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից։

2016 թվականին, ստանձնելով վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանը հայտարարագրել է  MERCEDES-BENZ C 200 COMPRESSOR մակնիշի ավտոմեքենա7 միլիոն դրամ և 13700 դոլար դրամական միջոց։

Հարկային տարում դատավորի եկամուտը կազմել է 4 միլիոն 9 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2016 թվականին տարեկան հայտարարագրում դատավորը հայտարարագրել է 8 միլիոն դրամ և 14000 դոլար դրամական միջոց։ Եկամուտը կազմել է 9 միլիոն 577 հազար դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձից։

2017 թվականին դատավորը հայտարարագրել է 8 միլիոն 500 հազար դրամ և 13500 դոլար դրամական միջոց։ Եկամուտը կազմել է 7 միլիոն 578 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից։

2018 թվականին դատավոր Ռուբիկ Մխիթարյանը հայտարարագրել է 7 միլիոն դրամ և 11000 դոլար դրամական միջոց։

Եկամուտը կազմել է 7 միլիոն 580 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

Դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կինը՝ Ալինա Մկրտչյանը ևս հայտարարագրեր է ներկայացրել 2013 թվականից։

2013 թվականին Ալինա Մկրտչյանը հայտարարագրել է 1 միլիոն 50 հազար դրամ, 8500 դոլար և 75000 ռուբլի դրամական միջոց։ Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված դրամական միջոցներ են հայտարարագրվել  2000 դոլար և 40000 ռուբլի։

2014 թվականին Ա․ Մկրտչյանը հայտարարագրել է  1 միլիոն դրամ, 8300 դոլար և 91000 ռուբլի դրամական միջոց։ Վերջինս ստացել է նաև 500 դոլար և 75000 ռուբլի նվիրատվություն։

2015 թվականին Ա․ Մկրտչյանը հայտարարագրել է 1 միլիոն դրամ, 8500 դոլար և 90000 ռուբլի դրամական միջոց։

Հայտարարագրված է նվիրատվության կամ օգնության կարգով ստացված դրամական միջոց՝  500 դոլար և 50000 ռուբլի։

2016 թվականին Ա․ Մկրտչյանը հայտարարագրել է 1 միլիոն դրամ, 9000 դոլար և 80000 ռուբլի դրամական միջոց։

Հարկային տարում տիկնոջ եկամուտը կազմել է 26000 դրամ, որը ստացվել է աշխատավարձից, ինչպես նաև, նշված է նվիրատվության կամ օգնության կարգով ստացված դրամական միջոց՝  2000 դոլար և 30000 ռուբլի։

2017 թվականին Ա․ Մկրտչյանը հայտարարագրել է 1 միլիոն 200 հազար դրամ, 9000 դոլար և 100000 ռուբլի դրամական միջոց։

Հարկային տարում 986 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։ Ինչպես նաև, նշված է նվիրատվության կամ օգնության կարգով ստացված դրամական միջոց՝  1000 դոլար և 50000 ռուբլի։

2018 թվականին Ա․ Մկրտչյանը հայտարարագրել է 900 հազար դրամ, 85000 ռուբլի և 7000 դոլար դրամական միջոց։

Հարկային տարում Ա․ Մկրտչյանի եկամուտը կազմել է 1 միլիոն 797 հաար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրներից․

  • Աշխատավարձ – 1 միլիոն 257 հազար դրամ,
  • Ստացված փոխառություն – 239 հազար դրամ,
  • Ստացված փոխառություն – 300 հազար դրամ:

Ինչպես նաև, նշված է նվիրատվության կամ օգնության կարգով ստացված դրամական միջոց՝  130000 ռուբլի և 300 դոլար։

Ներկայացված է նաև Ռուբինա Մխիթարյանի ( համատեղ բնակվող անձ) 2016, 2017 և 2018 թվականի հայտարարագրերը։

2016 թվականին Ռ․ Մխիթարյանը հայտարարագրել է եկամուտ՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացած դրամական միջոցի տեսքով, 500 լարի և 20000 ռուբլի։

2017 թվականին Ռ․ Մխիթարյանը հայտարարագրել է եկամուտ՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացած դրամական միջոցի տեսքով, 500 լարի և 30000 ռուբլի։

2018 թվականին Ռուբինա Մխիթարյանը հայտարարագրել է եկամուտ՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացած դրամական միջոցի տեսքով, 250 լարի և 15000 ռուբլի։

Ներկայացված է նաև դատավորի անչափահաս զավակ Ռոման Մխիթարյանի 2017 և 2018 թվականների հայտարարագրերը։

2017 հարկային տարվա եկամուտը ստացվել է 2 աղբյուրներից, որոնք պաշտպանված են և տվյալներ չկան։

2018 հարկային տարվա եկամուտը ստացվել է 3 աղբյուրներից, որոնք կրկին պաշտպանված են և տվյալներ չկան։

Ձեզ ենք ներկայացնում դատավորի կենսագրությունը

Ռուբիկ Հրանտի Մխիթարյան

Ծնվել է 1973 թվականին Մարնեուլի շրջանի Դամիա գյուղում:

1995 թվականին ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը:

2005 թվականին հանձնել է պետական քննություններ և ստացել պետական նմուշի դիպլոմ:

03.07.1995-26.02.1996թթ. աշխատել է որպես Վրաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Շրոմա» եթերայուղային խորհտնտեսության իրավաբան:

13.01.1997-07.01.1999թթ. աշխատել է որպես դատական կատարածու սկզբում Սպանդարյանի շրջանի ժողդատարանում, այնուհետև Շահումյանի շրջանի ժողդատարանում:

08.01.1999-10.02.1999թթ. աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանման հարկադիր կատարող:

25.01.1999-14.02.2007թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական:

2007 թվականից աշխատել է որպես ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության ավագ մասնագետ:

2012 թվականին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:

Լիլիթ Խանոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել