Վերաքննիչ դատարանի դատավորի ընտանիքի գույքն ու եկամուտները

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը դատական համակարգում է 2009 թվականից:

2009 թվականի հուլիս ամսից մինչև 2010 թվականի դեկտեմբեր ամիսն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2010 թվականի դեկտեմբերի 29-ին նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2013 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2015 թվականի փետրվարի 5-ը աշխատել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2015 թվականի փետրվարի 5-ին նախագահի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Իրավաբան.net-ը շարունակում է ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

Մխիթար Պապոյանի 2011 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա տարեսկզբին և տարեվերջին ունեցել է 3 միլիոն դրամ խնայողություն, իսկ միայն աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 4 միլիոն 500 հազար դրամ:

2012-ին դատավորը հայտարարագրել է 3,5 միլիոն դրամ խնայողություն և 4 միլիոն 433 հազար դրամ եկամուտ,  որը ստացել է աշխատավարձից:

2013-ին ստանձնել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը  և այդ պահի դրությամբ հայտարարգրել է՝

  • 2 բնակարան բազմաբնակարան շենքում,
  • ոչ բնակելի տարածք բազմաբնակարան շենքում,
  • BMW 320 մակնիշի ավտոմեքենա,
  • 4 միլիոն դրամ խնայողություն
  • 5 միլիոն 129 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2013-ի տարեկան հայտարարագրում փոփոխություն է կատարվել միայն դատավորի եկամուտներում, դրանք կազմել են 5 միլիոն 581 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2014 թվականին Մխիթար Պապոյանը ձեռք է բերել ավտոտնակ՝ 7 միլոն 440 հազար դրամով և բնակարան 71  միլիոն 610 հազար դրամով: Նույն հարկային տարում դատավորը օտարել է մեկ այլ բնակարան՝91 միլիոն 300 հազար դրամով և ավտոտնակ՝6 միլիոն 225 հազար դրամով:

Մխիթար Պապոյանը հայտարարագրել է նաև 6 միլիոն դրամ և 5 միլիոն 144 հազար դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից:

2015 թվականին ստանձնել է վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը և պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է՝

  • բնակարան,
  • ավտոտնակ,
  • բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք,
  • BMW 320 մակնիշի ավտոմեքենա,
  • 6 միլիոն դրամ,
  • եկամուտը՝ 5 միլիոն 655 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2015-ի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարեվերջին նրա խնայողությունների չափը եղել է 6,5 միլիոն դրամ, իսկ աշխատանքի դիմաց ստացված եկամուտը 7,97 միլիոն դրամ:

2016-ին դատավորը օտարել է բնակարան՝ 31 միլիոն 340 հազար դրամով:  Այդ տարում նա հայտարարագրել է նաև ստացված և վերադրաձված փոխառությունները՝ 17 միլիոն 364 հազար դրամ, 3,5 միլիոն դրամ, 1,7 միլիոն դրամ, 5 միլիոն դրամ և 10 հազար դոլար:

Դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ և 60 հազար դոլար: 

68 միլիոն 920 հազար դրամ եկամուտը վերջինս ստացել է 3 աղբյուրից՝

  • Աշխատավարձ-7 միլիոն 580 հազար դրամ, 
  • Գույքի օտարում-31 միլիոն 340 հազար դրամ, 
  • Ստացված փոխառություն-30 միլիոն դրամ:

2017-ին Մխիթար Պապոյանը հայտարարագրել է 2 միլիոն դրամ և 60 հազար դոլար դրամական միջոց, եկամուտը կազմել է 10 միլիոն 896 հազար դրամ, որից 7,9 միլիոն դրամը եղել  աշխատավարձը, իսկ 3 միլիոն դրամը՝ փոխառությամբ է վերցվել, փոխառությամբ է վերցվել նաև 5000 դոլար:

2018-ին դատավորը օտարել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը 10 միլիոն դրամով: Այս տարվա ընթացքում նա փոխառությամբ հանձնել է 2 միլիոն 205 հազար դրամ:

Դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 2 միլիոն դրամ և 60 հազար դոլար, հարկային տարվա վերջում՝ 20 հազար դոլար: 

Դատավորի եկամուտը կազմել է 17 միլիոն 933 հազար դրամ, որից 10 միլիոնը ստացվել է անշարժ գույքի օտարումից, իսկ մնացյալը՝ աշխատավարձից:

Մխիթար Պապոյանի կնոջ՝ Մադլեն Պապոյանի 2011-2015 թվականների հայտարարագրերում տվյալներ չկան: 2016 թվականին նա հայտարարգրել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը, որը կազմել է 650 հազար դրամ:

2017-ին հայտարարգրել է 112 հազար 936 դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից: 2018-ին հայտարարագրել է 1 միլիոն 10 հազար դրամ եկամուտ, որից 810 հազար դրամը աշխատավարձն է եղել,իսկ 200 հազար դրամը ստացվել է փոխառությամբ:

Դատավորի անչափահաս երեխաների՝ Ռուզաննա, Առնո և Վրեժ Պապոյանների հայտարարագրերում տվյալներ առկա չեն:

Ձեզ ենք ներկայացնում դատավորի կենսագրությունը.

Ծնվել է 1977 թվականին Արմավիր քաղաքում:

1999 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1999 թվականից մինչև 2001 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

2001 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես ստաժոր, այնուհետև՝ մինչ 2004 թվականը, նույն վարչությունում՝ որպես իրավաբան:

2004 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:

2006 թվականի հուլիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչությունում՝ որպես ավագ մասնագետ:

2006 թվականից սեպտեմբեր ամսից մինչև 2008 թվականի օգոստոս ամիսն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կազմակերպական վարչության պետ:

2008 թվականի օգոստոս ամսին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:

2008 թվականի օգոստոս ամսից մինչև 2009 թվականի մարտ ամիսն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավորի օգնական:

2009 թվականի մարտ ամսից մինչև հուլիս ամիսն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական։

2009 թվականի հուլիս ամսից մինչև 2010 թվականի դեկտեմբեր ամիսն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2010 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2013 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2015 թվականի փետրվարի 5-ը աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2015 թվականի փետրվարի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել