Պետական պաշտոն զբաղեցնող անձանց թվին են պատկանում նաև մարզպետների տեղակալները:
Մարզպետների տեղակալների վարձատրությունը հաշվարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ըստ որի՝ մարզպետների տեղակալների հիմնական աշխատավարձը հավասար է բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակցի արտադրյալին:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի՝ 2019 թվականին պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66140 դրամ:
Համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հավելված 1-ի՝ մարզպետերի տեղակալների պաշտոնային դրույքաչափի գործակիցը 8 է:
Այսպիսով, մարզպետների տեղակալների հիմնական աշխատավարձը կազմում է 529120 դրամ:
Մարզպետների տեղակալների աշխատավարձի հաշվարկման կարգը

