Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել ԱԱԾ, հարուցվել է քրեական գործ: Այս մասին Իրավաբան.net-ին գլխավոր դատախազության հայտնում է հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից:
Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը, ինչը կատարվել է դատավորի նկատմամբ՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե դատավոր Դավիթ Գրիգորյանի` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից: