Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանի գույքը և եկամուտները

Արթուր Պողոսյանը դատական համակարգում է 1999 թվականից: Մինչև 2001 թվականն աշխատել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2001 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2009 թվականի հունվարի 15-ին նախագահի հրամանագրով նշանակվել է վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

2011 թվականին դատավորը հայտարարագրել է 6 միլիոն դրամ դրամական միջոց:

Հարկային տարում պաշտոնյայի 9 միլիոն 163 հազար դրամ եկամուտը ստացվել է 2 աղբյուրից.

  • Աշխատավարձ-9 միլիոն 125 հազար դրամ,
  • Աշխատավարձ-38,800 դրամ:

2012 թվականին դատավորը հայտարարագրել է 8 միլիոն դրամ դրամական միջոց:

Հարկային տարում պաշտոնյայի 9 միլիոն 394 հազար դրամ եկամուտը ստացվել է 2 աղբյուրից.

  • Աշխատավարձ-9 միլիոն 332 հազար դրամ,
  • Աշխատավարձ-62 հազար դրամ:

2013 թվականին դատավորը հայտարարագրել է 9 միլիոն դրամ դրամական միջոց:

Հարկային տարում պաշտոնյայի 9 միլիոն 784 հազար դրամ եկամուտը ստացվել է 2 աղբյուրից.

  • Աշխատավարձ-9 միլիոն 772 հազար դրամ,
  • Աշխատավարձ-62 հազար դրամ:

2013-ին Արթուր Պողոսյանի որդին, Կարեն Պողոսյանը նշանակվել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության բաժիններից մեկի առաջին կարգի մասնագետ:

2014 թվականին դատավորը հայտարարագրել է 7 միլիոն դրամ դրամական միջոց:

Հարկային տարում պաշտոնյայի 10 միլիոն 242 հազար դրամ եկամուտը, որը ստացվել է աշխատաարձից:

2015 թվականին դատավորը հայտարարագրել է 7 միլիոն դրամ դրամական միջոց:

Հարկային տարում պաշտոնյայի 11 միլիոն 336 հազար դրամ եկամուտը, որը ստացվել է աշխատաարձից:

2016 թվականին դատավորի դրամական միջոցները նվազել են, վերջինս հայտարարագրել է 4 միլիոն դրամ դրամական միջոց:

Հարկային տարում պաշտոնյայի 11 միլիոն 336 հազար դրամ եկամուտը, որը ստացվել է աշխատաարձից:

2017 թվականին դատավորը հայտարարագրել է 2,5 միլիոն դրամ դրամական միջոց:

Հարկային տարում պաշտոնյայի 31 միլիոն 376 հազար դրամ եկամուտը ստացվել է 2 աղբյուրից.

  • Աշխատավարձ-11 միլիոն 376 հազար դրամ,
  • Ստացված փոխառություն-20 միլիոն դրամ:

Դատավորրի կնոջ Շուշիկ Պողոսյանի հայտարարգրում տվյալներ չկան:

Դատավորի պաշտոնյա որդու, Կարեն Պողոսյանի  2011 և 2012 թվականների հայտարարագրերում տվյալները բացակայում են:

2013 թվականին վերջինս հայտարարգրել է եկամուտ, որը ստացել է աշխատավարձից, 1 միլիոն 285 հազար դրամ:

2014-ին հայտարարագրել է 1 միլիոն 867 հազար դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից, 2015-ին՝ 1 միլիոն 572 հազար դրամ: 2016-ի և 2017-ի հայտարարգրերում տվյալները բացակայում են:

Դատավորի մյուս որդու, Գևորգ Պողոսյանի 2011-2013 թվականի հայտարարգրերում տվյալներ առկա չեն, սակայն 2014-ին վերջինս հայտարարգրել է 7300 եվրո եկամուտ, որը ստացել է նվիրատվությունից:

2015-ին վերջինս հայտարարգրել է 2 նվիրատվություններից ստացված եկամուտ, 903 և 1000 դոլար:

2016-ին վերջինս հայտարարգրել է 1 միլիոն 767 հազար դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից: Գևորգ Պետրոսյանը հայտարարգրել է նաև 400 և 650 դոլար, որը ստացել է նվիրատվություններից:

2017-ին դատավորի որդու եկամուտները ավելացել են և ընդհանուր կազմել 4 միլիոն 73 հազար դրամ, որը ստացել է 4 աշխատավարձից:

  • Աշխատավարձ-1 միլիոն 809 հազար դրամ,
  • Աշխատավարձ-308 հազար դրամ,
  • Աշխատավարձ-334 հազար դրամ, 
  • Աշխատավարձ-1 միլիոն 620 հազար դրամ:

Ձեզ ենք ներկայացնում նաև Արթուր Պողոսյանի կենսագրությունը.

Ծնվել է 1964 թվականին քաղաք Կիրովաբադ քաղաքում։

1992 թվականին ավարտել է Ուկրաինայի Ներքին գործերի ակադեմիան։

1992 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Գերագույն խորհուրդում՝ որպես գ‎լխավոր փորձագետ։

1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես խորհրդատու։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Կոտայքի մարզի Առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2001 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել