Դատավորները պարտավոր չեն ցանկացած պայմանով ցանկացած գործընթաց անցնել. դատավոր Լիզա Գրիգորյանը՝ վեթինգի մասին

«Ես ավելի կողմնակից եմ համակարգային փոփոխությունների: Եթե մենք անցումային արդքարադատության միջոցով մի դատավորի ուզում ենք մյուսով փոխարինել, ապա դա որևէ համակարգային հարց չի լուծելու»,-այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Լիզա Գրիգորյանը:

Դատավորը սակայն գտնում է, որ վեթինգի գործընթացը անխնդիր կարող էր անցնել՝ անգամ առանց պրոցեսի վերաբերյալ մանրամասները իմանալու:

«Ես որևէ  խնդիր ո՛չ կենսագրության, ո՛չ պաշտոնի նշանակման և ո՛չ գույքի, եկամուտներ տեսակետից չունեմ: Բայց դա չի նշանակում, որ դատավորները պետք է համաձայնվեն ցանկացած պայմաններով ցանկացած գործընթաց անցնելու: Եթե նույնիսկ բոլոր դատավորները ասեն, որ ցանկացած պայմանով համաձայնեն գործընթացը անցնել, ես չեմ կարծում, որ դա պետությանը օգուտ կբերի, բացի վնասից: Դատարանի անկախությունը շատ կարևոր սկզբունք է: Եթե արվելու է մի գործընթաց, որից տուժելու է դատարանի համակարգային անկախությունը, ես այդ գործընթացը անիմաստ եմ համարում»:

Լիզա Գրիգորյանը հայտնեց, որ նա պատրաստ է «հանրային» վեթինգ անցնել և ներկայացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերում առկա գույքի և եկամուտների ծագման աղբյուրները:

Սակայն դատավորը կարծում է, որ համակարգային բարեփոխումների կարևոր քայլերից կլիներ հզորացնել էթիկայի հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները, հնարավորություն տրվի, որպեսզի հանձնաժողովը հենց ինքը պարզի պաշտոնատար անձի գույքի և եկամուտների ծագման աղբյուրները:

Մանրամասները՝ տեսանյութում

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել