ԲԴԽ-ն երբեք դատավորներին չի լսել, փորձ չի արել հասկանալ. դատավոր Լիզա Գրիգորյան

«Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ ավելի ռադիկալ տեսակետներ էլ են հնչել Բարձրագույն դատական խորհրդի վերաբերյալ, կարծիքներ կային, որ պետք է անվստահություն հայտնել, առաջարկ կար ստեղծել հանձնաժողով, որը պետք է այս հարցերով զբաղվի»,-այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Լիզա Գրիգորյանը՝ խոսելով մայիսի 22-ին Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ տեղի ունեցածի մասին:

Նրա խոսքով՝ ժողովի  հայտարարության 2 տարբերակ է եղել, որից ընտրվել է ավելի «մեղմը»: Դատավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի կոչը ժողովին մասնակից գրեթե բոլորը դատավորները անթույլատրելի են համարել. «Դա վտանգում է դատական իշխանության անկախությունը, այդ մասով դատավորները համակարծիք էին»,-նշում է նա:

Լիզա Գրիգորյանը նշում է նաև, որ շատ դատավորներ ԲԴԽ-ի ստեղծման օրվանից ունեն դժգոհություններ. «ԲԴԽ- վերաբերյալ մեր հայտարարությունը կապված չէ դատարանների դռների արգելափակման հետ, ԲԴԽ-ից դժգոհություններ եղել են նաև նախկինում: Կա խնդիր և պետք է նստել ու քննարկել, հասկանալ: Բարձրագույն դատական խորհուրդը երբևէ փորձ արե՞լ է դատավորներին լսել, փորձ արե՞լ է հասկանալ, թե դատավորները ինչ խնդիրներ ունեն»:

Դատավորը հազմոզված է՝ որևէ արմատական խնդիր դատական համակարգում ԲԴԽ-ի ստեղծումից հետո չի լուծվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել