Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյանի և նրա ընտանիքի գույքն ու եկամուտները

1992 թվականից Մամիկոն Դրմեյանն աշխատում է դատական համակարգում: 2009 թվականի հունվարի 15-ին նա ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում դատավորի գույքն ու եկամուտները:

2011 թվականին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն Մամիկոն Դրմեյանի եկամուտները կազմել են 9 միլիոն 455 հազար դրամ:

2012 թվականին նրա եկամուտները կազմել են 9 միլին 866 հազար դրամ, և կրկին ստացվել 2 աշխատավարձից:

2013 թվականին դատավորը շարժական գույքի հետ կապված գործարք է կատարել: Նրա եկամուտներն այդ տարում կազմել են 12 միլիոն 633 հազար դրամ, որը ստացվել է 3 աբյուրից՝ 2 աշխատավարձերից և ստացված փոխառությունից:

2014 թ-ին դատավորի խնայողությունները կազմել են 2 միլիոն դրամ: Նրա եկամուտները հարկային տարվա վերջում կազմել են 15 միլիոն 555 հազար դրամ, որը ստացվել է նախորդ 3 աղբյուրներից:

2015 թ-ին Մամիկոն Դրմեյանի դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ և 2000 եվրո, եկամուտները ստացվել են նույն աղբյուրներից՝ կազմելով 13 միլիոն 571 հազար դրամ:

2016 թ-ին նրա դրամական միջոցներն ավելացել են ևս 1 միլիոնով՝ կազմելով 3 միլիոն դրամ և 2000 եվրո: Եկամուտները ստացվել են 3 աշխատավարձերից և ստացված փոխառությունից՝ կազմելով 13 միլիոն 755 հազար դրամ:

2017 թ-ին դատավորի խանյողությունները մնացել են անփոփոխ, իսկ եկամուտները ստացվել են 3 աշխատավարձերից ու կազմել 11 միլիոն 581 հազար դրամ:

2018 թվականի տարեկան հայտարարգրի համաձայն նրա դրամական միջոցները կազմել են 3,5 միլիոն դրամ, 2000 եվրո: Իսկ եկամուտները կազմել են 16 միլիոն 92 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և այլ եկամուտից:

Մամիկոն Դրմեյանի կինը՝ Սուսաննա Հակոբյանը հայտարարգրել է.

  • 2011 թ-ին 825 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից,
  • 2012 թ-ին՝ 471 հազար դրամ,
  • 2013 թ-ին նրա դրամական միջոցները կազմել են 13 հազար 900 դոլար, իսկ աշխատավարձից ստացված եկամուտները՝ 800 հազար դրամ,
  • 2014 թ-ին դատավորի կինը 10 հազար դոլար փոխառություն է հանձնել, որը նույն տարում հետ է ստացել: Նրա եկամուտները կազմել են 333 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և փոխառության դիմաց ստացված 350 դոլար տոկոսագումարից:
  • 2015 թ-ին կրկին հանձնել ու հետ է ստացել 10 հազար դոլար փոխառություն, դրամական միջոցները կազմել են 3000 դոլար, իսկ եկամուտները ստացվել են աշխատավարձից՝ 1 միլիոն 602 հազար դրամ և փոխառության դիմաց ստացված 350 դոլար տոկոսագումարից:
  • 2016 թ-ին դատավորի կնոջ խանյողությունները կազմել են 3 միլիոն դրամ: Եկամուտները կազմել են 1 միլիոն 150 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և 10 հազար 300 դոլար, որը ստացվել է փոխառության դիմաց հատուցուցմից:
  • 2017 թ-ին դրամական միջոցները վերածվել են դոլարի՝ կազմելով 9024 դոլար: Նրա եկամուտներն այդ տարում կազմել աշխատավարձից ստացված 600 հազար դրամը և 10 հազար 600 դոլարը, որն էլ ստացվել է փոխառության դիմաց ստացված հատուցուցմից:
  • Նախորդ տարի՝ 2018 թվականին Սուսաննա Հակոբյանի խնայողությունները կազմել են 10 հազար դոլար: Եկամուտները կազմել են 1 միլիոն 350 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և փոխառության դիմաց ստացված հատուցուցմից՝ 10 հազար 900 դոլար:

Դատավոր Մամիկոն Դրմեյանի դուստրը՝ Հայարփի Դրմեյանը

  • 2011 թ-ին  հայտարարագրել է 360 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և 4,950 դոլար, որն էլ այլ եկամուտից է ստացվել:
  • 2012 թ-ին նրա եկամուտը ստացվել է աշխատավարձից՝ կազմելով 990 հազար դրամ:
  • 2013 թ-ին դատավորի դստեր եկամուտները կազմել են 1 միլիոն 376 հազար դրամ, որն աշխատավարձից է ստացվել:
  • 2014 թ-ին էլ Հայարփի Դրմեյանը հայտարարգրել է աշխատավարձից ստացված 1 միլիոն 616 հազար դրամը:

Դատավորի մյուս դուստրը՝ Լիլի Դրմեյանի 2014-ից 2016 թվականի հայտարարագրերում ոչինչ չի նշվում, սիկ 2017 թվականին նրա այլ եկամուտից ստացված գումարը կազմել է 21 հազար դրամ: 2018 թվականին եկամուտները կազմել են 452 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և այլ եկամուտից:

Մամիկոն Դրմեյանի որդին՝ Լիպարիտ Դրմեյանը 2011 թվականին հայտարարգրել է 1 միլիոն 368 դրամ, որը ստացվել է աշխատավարձից: 2012 թվականին նա հայտարարագրել է 2 միլիոն 162 հազար դրամ, որն էլ ստացվել է 4 աշխատավարձերից և այլ եկամուտից:

Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև վճռաբեկ դատարանի դատավորի կենսագրությունը:

Մամիկոն Դրմեյանը ծնվել է 1958 թվականին Գյումրի քաղաքում։

1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ԵրՄՄՀԻ-ում՝ որպես իրավախորհրդատու, ավագ իրավախորհրդատու, ապա՝ իրավաբանական բաժանմունքի պետ։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Դատախազությունում՝ որպես դատարաններում քաղաքացիական գործերով կայացված վճիռների և որոշումների վրա հսկող բաժնի դատախազ, այնուհետև` բաժնի ավագ դատախազ։

1996 թվականից մինչև 1998 թվականն եղել է ՀՀ Պաշտպանության նախարարության իրավաբանական բաժնի բաժանմունքի պետ։

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի նախագահի օգնական։

1999 թվականից մինչև 2002 թվականն եղել է ՀՀ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ 2015 թվականից ընտրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գնահատման հանձնաժողովի նախագահ:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 17-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

2009 թվականից ՀՀ դատական դպրոցում, այնուհետև ՀՀ արդարադատության ակադեմիայում դասավանդել է դատավորների վերապատրաստման դասընթացներում, իսկ 2015 թվականից ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտում նոտարների վերապատրաստման դասընթացներում:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել