Ելիզավետա Դանիելյանը 1999 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։
Նախագահի 2009 թվականի հունվարի 15-ի հրամանագրով նշանակվել է վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա գույքն և եկամուտները:
2011 թվականին Ելիզավետա Դանիելյանը հայտարարգրել է 500 հազար դրամ և 5000 դոլար դրամական միջոց, որը հարկային տարվա վերջում դարձել է 3 հազար դոլար:
Դատավորը 6 աղբյուրից 21 միլիոն 571 հազար դրամ և 1900 դոլար եկամուտ է հայտարարագրել, որը ստացել է 3 աշխատավարձից և ստացված 3 փոխառությունից:
2012-ին դատավորը հայտարարագրել է 1 միլիոն դրամ, 7500 դոլար:
Հայտարարագրում նշվել նաև 8 աղբյուրից ստացված եկամուտները, որն ընդհանուր կազմել է 18 միլիոն դրամ:
- Աշխատավարձ-11 միլիոն 629 հազար դրամ,
- Աշխատավարձ-1 միլիոն 463 հազար դրամ,
- Աշխատավարձ-135 հազար դրամ,
- Այլ եկամուտներ-575 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-65 հազար դոլար,
- Ստացված փոխառություն-2,5 միլիոն դրամ,
- Ստացված փոխառություն-1 միլիոն 723 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-100 դոլար:
2013 թվականին ներկաացրած տարեկան հայտարարագրում Ելիզավետա Դանիելյանը հայտարարգրել է 200 հազար դրամ և 1000 դոլար:
Հարկային տարում պաշտոնատար անձը ձեռք է բերել կամ օտարել անշարժ գույքը, որը սակայն չի նշվում:
2013-ին 7 աղբյուրից ստացված եկամուտները կազմել են 17 միլիոն 409 հազար դրամ:
- Աշխատավարձ-12 միլիոն 113 հազար դրամ,
- Աշխատավարձ-1 միլիոն 862 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-13 հազար դոլար,
- Նվիրատվություն-895 եվրո,
- Ստացված փոխառություն-1 միլիոն 433 հազար դոլար,
- Ստացված փոխառություն-4800 դոլար,
- Ստացված փոխառություն-2 միլիոն դրամ:
2014-ին դատավորը հայտարարագրել է 1 միլիոն դրամ և 2000 դոլար:
Տարվա ընթացքում նա ստացել է 16 միլիոն 976 դրամի եկամուտ՝ 7 աղբյուրից:
- Աշխատավարձ-12 միլիոն 113 հազար դրամ,
- Աշխատավարձ-1 միլիոն 862 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-3 միլիոն դրամ,
- Ստացված փոխառություն-65 հազար դոլար,
- Նվիրատվություն- 2 հազար դոլար,
- Նվիրատվություն-1000 դոլար,
- Նվիրատվություն-10 հազար ռուբլի:
2015-ին հարկային տարվա սկզբում Ելիզավետա Դանիելյանը հարկային տարվա սկզբում հայտարարգրել է 500 հազար դրամ, հարկային տարվա վերջում՝ 200 հազար դրամ:
7 աղբյուրից ստացված եկամուտները կազմել են 18 միլիոն 684 հազար դրամ:
- Աշխատավարձ-14 միլիոն 78 հազար դրամ,
- Աշխատավարձ-1 միլիոն 507 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-2 միլիոն դրամ,
- Ստացված փոխառություն-1 միլիոն դրամ,
- Աշխատավարձ- 98 հազար դրամ,
- Նվիրատվություն-2000 դոլար,
- Նվիրատվություն-2000 դոլար:
2016 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են 300 հազար դրամ:
Եկամուտները ստացել է 6 աղբյուրից՝ 2 աշխատավարձ, 1 նվիրատվություն և 3 ստացված փոխառություններ:
- Աշխատավարձ -14 միլիոն 18 հազար դրամ,
- Աշխատավարձ-1 միլիոն 444 հազար դրամ,
- Նվիրատվություն-2000 դոլար,
- Փոխառություն-3 միլիոն դրամ,
- Փոխառություն-3,9 միլիոն դրամ,
- Փոխառություն-31 հազար դոլար:
2017 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են 400 հազար դրամ:
Եկամուտները ստացել է 4 աղբյուրից՝ 2 աշխատավարձ և 2 ստացված փոխառություն:
- Աշխատավարձ -12 միլիոն 894 հազար դրամ,
- Աշխատավարձ-1 միլիոն 321 հազար դրամ,
- Փոխառություն-3 միլիոն դրամ,
- Փոխառություն-3 միլիոն դրամ:
2011 թվականին ներկայացված տարեկան հայտարարագրում Ելիզավետա Դանիելյանի ամուսինը, Ռոբերտ Զախարյանը հայտարարագրել է 150 հազար դրամ, որը հարկային տավա վերջում դարձել է 100 հազար դրամ:
Նա հայտարարգրել է նաև 3 աղբյուրից ստացված եկամուտներ.
- Աշխատավարձ-568 հազար դրամ,
- Կենսաթոշակ- 420 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-35 հազար դոլոր:
2012 թվականի տարեկան հայտարարագրում Ռոբերտ Զախարյանը հայտարարգրել է 100 հազար դրամ դրամակամ միջոց և 1 միլիոն 104 հազար դրամի եկամուտ, որը ստացել է 2 աղբյուրից, կենսաթոշակ և աշխատավարձ:
2013 թվականի հայտարարգրում փոփոխություններ տեղի չեն ունեցել:
2014 թվականին դրամական միջոցները ավելացել են և կազմել 150 հազար դրամ, եկամուտները՝ 1 միլիոն 248 հազար դրամ, որը ստացել է կենսաթոշակից և աշխատավարձից:
2015 թվականին Ռոբերտ Զախարյանի ներկայացրած հայտարարագրում դրամական միջները կազմում են 100 հազար դրամ, սակայն աշխատավարձը ավելանում է մոտ 50 անգամ՝ կազմելով 51 միլիոն 65 հազար դրամ: Կենսաթոշակից ստացված եկամուտը՝ 708 հազար դրամ է կազմել:
2016 թվականի տարեկան հայտարարագրում Զախարյանի 9 եկամուտները նախկին տեսքին են վերադառնում:
- Դրամական միջոցներ- 150 հազար դրամ,
- Եկամուտը-1 միլիոն 11 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և կենսաթոշակից:
2017-ի հայտարարագրում դրամակն միջոցները ավելացել են և հասել 300 հազար դրամի: Եկամուտի միակ աղբյուր է նշվում կենսաթոշակը, որը կազմել է 720 հազար դրամ:
Ելիզավետա Դանիելյանի աղջիկը, Սոֆիա Զախարյանը 2015 -ին հայտարարգրել է 130 հազար, 2016-ին՝ 146 հազար, իսկ 2017-ին 180 հազար դրամ եկամուտ, որը ստացել է եկամուտից:
Տղայի, Ալեքսանդր Զախարյանի հայտարարագրում ոչ մի տվյալ նշված չէ:
Եվգենյա Համբարձումյան