Գործող Քրեական դատավարության Օրենսգրքով սահմանափակ գործունակ տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի`
1. դատավարությանը` իր կողմից ներկայացվող սահմանափակ գործունակ մասնակցի համաձայնությամբ դադարեցնել պաշտպանի լիազորությունները.
2. իմանալ իր կողմից ներկայացվող սահմանափակ գործունակ մասնակցի մտադրության մասին`
• հետ վերցնելու նրա նկատմամբ քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ բերված բողոքը.
• հաշտվելու տուժողի, կասկածյալի, մեղադրյալի հետ.
• հրաժարվելու իր ներկայացրած քաղաքացիական հայցից կամ ընդունելու իրեն ներկայացված քաղաքացիական հայցը.
• հետ վերցնելու նրա շահերի պաշտպանության համար ներկայացված բողոքը.
3. համաձայնվել կամ չհամաձայնվել իր կողմից ներկայացվող անձի` վերը թվարկված որոշումներին:
Սահմանափակ գործունակ տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցչի իրավունքները

