Վլադիմիր Զելենսկին երդվեց Ռադայի հանդիսավոր նիստի ժամանակ, նա այսօր ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը։
Ուկրաինայի ժողովրդին երդում տալու հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Բարձրագույն Ռադայի նիստի ժամանակ:
«Խոստանում եմ իմ բոլոր գործերով պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը, հոգ տանել հայրենիքի բարօրության և Ուկրաինայի ժողովրդի բարեկեցության համար, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, պահպանել Ուկրաինայի Սահմանադրությունը և Ուկրաինայի օրենքները, իմ պարտականությունները իրականցնել բոլոր հայրենակիցներիս շահերից ելնելով, բարձրացնել Ուկրաինայի հեղինակությունը աշխարհում»,-ասաց երկրի նոր նախագահը:
Այնուհետև Զելենսկուն հանձնվեցին իշխանության խորհրդանիշներ՝ գուրզը, Ուկրաինայի Նախագահի կրծքանշանը և պաշտոնական կնիք, իսկ ԿԸՀ ղեկավար Տատյանա Սլիպաչուկը Զելենսկուն հանձնեց պետության ղեկավարի վկայականը: