Սա ոտնձգություն է դատական իշխանության անկախության դեմ. Արշակ Վարդանյան

Ժամեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ուղղված կոչ է արել՝  առավոտյան ժամը 8:30-ից բողոքի ակցիաներ անել՝ հանրապետության բոլոր դատարանների շենքերի ելքերն ու մուտքերը փակելով:

Այս հայտարարության վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց իր դիրքորոշումը.

«Իրավական պետության մեջ երեք իշխանություններից որևէ մեկը գերակա դիրք չունի մյուսների նկատմամբ, և յուրաքանչյուրը պարտավոր է հարգալից վերաբերմունք դրսևորել մյուս թևերի ներկայացուցիչների նկատմամբ:  Վարչապետի հայտարարությունը հաջորդեց Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման որոշմանը, կարծում եմ գլխավորապես դրա արձագանքն էր: Սա ոտնգություն է դատական իշխանության անկախության դեմ՝ անկախ կայացված այդ որոշման հիմնավորվածությունից.  մինչ օրս հասարակության մեծ մասը, ցավոք, խափանման միջոցն ու պատիժը միմյանցից չի զանազանում՝ դրանից բխող հետևանքներով: Ես կարծում եմ նաև՝ բոլոր դատավորները կանգնած են դատավոր Դ. Գրիգորյանի և նման իրավիճակում հայտնված մեկ այլ դատավորի կողքին…

Կարծում եմ, որ ներկա փուլում դատական իշխանության անկախությունն ընդգծելու նախադրյալներ կան, պետք է յուրաքանչյուրս իր ամենօրյա աշխատանքով պահպանի այն և լինի խիստ հետևողական: Աշխատել և աշխատելու ենք բացառապես օրենքով… Գիտակցում ենք, որ յուրաքանյուր ակտի համար պատասխանատու ենք նույնիսկ տասնամյակներ անց…»,- նշեց Ա. Վարդանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել