Տեխնիկական զննության կտրոն ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում բանկերին

Կառավարության 2011թ. մարտի 11-ի N 350-Ն որոշման համաձայն,  տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնը հնարավոր է ձեռք բերել երկու եղանակով.

1. ՀՀ բանկերից,
2.  www.e-payments.am  պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, բացառությամբ նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների։

Տեխնիկական զննության կտրոն ստանալու համար տիրապետողը բանկերին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերի բնօրինակները`

1) տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը (հաշվառման վկայագիրը) կամ տեխնիկական կտրոնը, իսկ նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը.

2) մեխանիկական տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը կամ պարտքերի չափի վերաբերյալ տեղեկանքը` բանկում համապատասխան վճարում կատարելու նպատակով: Նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ գույքահարկի պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել